Մոլդովան ռուս դիվանագետին 72 ժամ է տրվել
![]() Մոլդովայում Ռուսաստանի դեսպանատան դիվանագետը պերսոնա նոն գրատա է հայտարարվել և պետք է լքի երկիրը 72 ժամվա ընթացքում, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Մոլդովայի ԱԳՆ գլխավոր քարտուղար Միհայ Միտուի խոսքերը։ Պատճառը Մերձդնեստրի տարածքում ՌԴ նախագահական ընտրությունների կազմակերպումն է։ Մոլդովայի ԱԳՆ-ում լրատվականի աղբյուրները հայտնել են, որ Ռուսաստանի դեսպանատունն ինքն է ընտրելու թեկնածուին. «Մոլդովան արգելել է Ռուսաստանի Դաշնությանը բացել ընտրատեղամասերը Մերձդնեստրում։ Ռուսներն, այնուամենայնիվ, բացել են։ Տվյալ դեպքում դիվանագետին/դիվանագետներին վտարելու որոշում է կայացնում պետությունը, իսկ ով է հեռանալու, որոշում է դեսպանատունը։ Եվ լինում են դեպքեր, երբ պետությունը կոնկրետ անձին մեղադրում է լրտեսության կամ անվտանգությանը կամ ժողովրդավարությանը սպառնացող գործողություններ կատարելու մեջ։ Մեր դեպքում դա կամայական ընտրություն էր։ Ռուսները, որքան գիտեմ, արտաքսման համար ընտրել են տիկնոջ՝ դեսպանատան աշխատակցի»։ |

«Ասիմետրիկ պայքարը Հայաստանի պարագայում ենթադրում է հենց պայքար քաղաքական տիրույթում». Հակոբ Բադալյան
66Երեկ, 23:48
«Եթե հաջողվի համաձայնության գալ, դա առաջին հերթին վերաբերվելու է «ազդեցության նոր գոտիների» գծմանը». Գարիկ Քեռյան
68Երեկ, 23:24
Նավթային բիծը մոտենում է ԱՄԷ-ի ափերին
125Երեկ, 23:18
«ԱԱԾ անունից մոլորեցրել են քաղաքացիներին և հափշտակել ավելի քան 1 մլրդ դրամ»․ ՔԿ (տեսանյութ)
101Երեկ, 22:54
Երևան-Կապան-Երևան թռիչքները ժամանակավորապես կդադարեցվեն
109Երեկ, 22:30
«Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ»․ ԱԱԾ
94Երեկ, 22:12
