Երևան`   +4 °C
Այսօր`   Շաբաթ, 28 նոյեմբերի, 2026 թ.

Կրեմլում կասկած են հայտնել ԵՄ առաքելության արդյունավետության վերաբերյալ

712
Չորեքշաբթի, 20 մարտի, 2024 թ., 15:30
Կրեմլում կասկած են հայտնել ԵՄ առաքելության արդյունավետության վերաբերյալ

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին Եվրոմիության քաղաքացիական դիտորդական առաքելությունը կարող է արդյունավետ չլինել, քանի որ այս պահին դրան հավանություն է տվել միայն Երևանը: Այս մասին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։ «Սա Երևանի միակողմանի որոշումն է, արժե կասկածի տակ դնել նման առաքելության արդյունավետությունը»,- ասել է Պեսկովը։ Նրա խոսքով՝ Բաքուն բացասական է վերաբերվում այդ նախաձեռնության գործառույթներին։