«Ճանապարհ է հարթվում հետագա զիջումների համար»․ Զատուլին
![]() ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի եթերում մեկնաբանել է Հայաստանի իշխանությունների գործողությունները սահմանամերձ գյուղերի հարցում, որոնց հանձնումը պահանջում է Ադրբեջանը: «Ո՞րն է այդ գյուղերի կարևորությունը, որոնց Ադրբեջանը հավակնում է։ Այն, որ դրանք ապահովում են Հայաստանի ելքը դեպի Իրան, ապահովում են տարանցումը դեպի Վրաստան։ Դրանք տարանցիկ գյուղեր են, և եթե Հայաստանը դրանք կորցնում է, ապա այդ դեպքում ընդհատվում է հաղորդակցությունը, և ճանապարհ է հարթվում հետագա զիջումների համար։ Ամենագլխավորը Ադրբեջանի և Թուրքիայի պահանջն է՝ բացել Զանգեզուրի միջանցքը Ադրբեջանի և Նախիջևանի միջև՝ այդպիսով ուղիղ տարանցումը դարձնելով Թուրքիայից Ադրբեջան»,- ասել է Զատուլինը։ Ստեղծված իրավիճակում նա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողությունները որակել է «դավաճանություն»։ «Փաշինյանը հավատարիմ է ինքն իրեն։ Նա շարունակում է իր նախկին գիծը՝ ուղղված Ադրբեջանի շահերը բավարարելուն, բայց միևնույն ժամանակ ամեն ինչում հանդիմանում է ՀԱՊԿ-ին և Ռուսաստանի Դաշնությանը՝ Հայաստանի պաշտպանության ապահովումը չստանձնելու համար։ Ըստ էության նա գնում է իր հայրենակիցներին դավաճանելու ճանապարհով»,- հավելել է Զատուլինը։ |

«Կոչ եմ անում՝ իր հետ տանել հայ գերիներին ուղղված նամակները»․ Արտակ Բեգլարյան
014:54
«Պետք է ճշտել՝ հայերեն կարողանո՞ւմ է կարդալ, թե՞ չէ, հետո մնացածը կհասկանանք»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
3314:48
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև
9714:31
«Ձեր օրոք նշանակված դատավորների հետ կապված և՞ս խնդիրներ կան»․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
7314:18
«Սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական». Սերժ Սարգսյան (տեսանյութ)
7814:12
«Ազգային արժանապատվությունը ուրիշների հավանությանն արժանանալու կարիք չունի»․ Սարգիս Տեր-Եսայան
8513:24
