Երևան`   +27 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Կուլեբան պարզաբանել է՝ ինչ նկատի ուներ Մակրոնը

541
Չորեքշաբթի, 20 մարտի, 2024 թ., 17:30
Կուլեբան պարզաբանել է՝ ինչ նկատի ուներ Մակրոնը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ «Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկել» ասելով նկատի ուներ Ուկրաինայի զինված ուժերի նախապատրաստումը։ Այս մասին La Stampa պարբերականին հայտնել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։ «Մակրոնն ընդամենը նկատի է ունեցել ուկրաինացի զինվորների պատրաստման հնարավորությունն անմիջապես Ուկրաինայում, այլ ոչ թե երկրից դուրս, ինչպես դա տեղի է ունենում հիմա»,- պարզաբանել է Կուլեբան: Նախարարը հավելել է, որ Կիևի իշխանությունները երբեք չեն դիմել Փարիզին՝ Ուկրաինա զինվորականներ ուղարկելու խնդրանքով։ Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերը արկերի, դրոնների և հեռահար հրթիռների խիստ կարիք ունեն:
Հիշեցնենք՝ Ֆրանսիայի նախագահը հայտարարել էր, որ չի բացառում ՆԱՏՕ-ի զորքերն Ուկրաինա ուղարկելու հնարավորությունը: