Կրեմլում արձագանքել են Սթոլթենբերգի՝ Հարավային Կովկաս այցին
734
Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ., 14:48
![]() Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի այցը Հարավային Կովկաս: «Կովկասում իր ներկայությունն ամրագրելու ՆԱՏՕ-ի ընդհանուր ձգտումները մեզ քաջ հայտնի են և, ինչպես ասում են, տեսանելի են անզեն աչքով: Կա նաև ըմբռնում, որ, ըստ էության, ՆԱՏՕ-ի փորձերը՝ ինչ-որ կերպ ընդլայնել իր ազդեցությունն ու ներկայությունը, հազիվ թե կարող են Կովկասում կայունություն և իրավիճակի կանխատեսելիություն ավելացնել: Անշուշտ, մենք ուշադիր հետևում ենք, բայց մտադիր ենք գլխավորապես կենտրոնանալ մեր երկկողմ հարաբերությունների և համագործակցության գործիքների վրա, որոնք մեր երկիրն ունի տարածաշրջանի երկրների հետ»,- ասել է Պեսկովը: |

«Կոչ եմ անում՝ իր հետ տանել հայ գերիներին ուղղված նամակները»․ Արտակ Բեգլարյան
014:54
«Պետք է ճշտել՝ հայերեն կարողանո՞ւմ է կարդալ, թե՞ չէ, հետո մնացածը կհասկանանք»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
3314:48
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև
9714:31
«Ձեր օրոք նշանակված դատավորների հետ կապված և՞ս խնդիրներ կան»․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
7314:18
«Սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական». Սերժ Սարգսյան (տեսանյութ)
7814:12
«Ազգային արժանապատվությունը ուրիշների հավանությանն արժանանալու կարիք չունի»․ Սարգիս Տեր-Եսայան
8513:24
