Երևան`   +25 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Շուշիի հռչակագիրն ադրբեջանա-թուրքական հարաբերությունների սահմանադրությունն է»․ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան

509
Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ., 12:36
«Շուշիի հռչակագիրն ադրբեջանա-թուրքական հարաբերությունների սահմանադրությունն է»․ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան

Շուշիի հռչակագիրն ադրբեջանա-թուրքական հարաբերությունների սահմանադրությունն է: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղջին՝ ընդգծելով, որ Անկարան հետագայում ևս կշարունակի զարգացնել «անխախտ եղբայրություն, համերաշխություն, ամուր դաշնակցային հարաբերություններ և համագործակցություն Բաքվի հետ»:

Հիշեցնենք, որ հռչակագիրը նախատեսում է փոխադարձ ռազմական օգնություն «երրորդ երկրի կողմից ագրեսիայի դեպքում» և սերտ համագործակցություն ռազմարդյունաբերության ոլորտում: