Երևան`   +23 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Պապիկյանը թող իր գործով զբաղվի». Փաշինյան

347
Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ., 00:00
«Պապիկյանը թող իր գործով զբաղվի». Փաշինյան

Այսօր Տավուշում Ոսկեպարի և Բաղանիսի, Նոյեմբերյանի, Ոսկեվանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Ոսկեպար գյուղի բնակիչներից մեկը Նիկոլի Փաշինյանին ասել է, որ անցած շաբաթ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը մի հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Ադրբեջանին տարածքներ չենք հանձնելու, քանի դեռ Ադրբեջանը պահում է Բերքաբեր գյուղից գրաված հողերը։ Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ասել է. «Թող ամեն մարդ իր գործով զբաղվի, Սուրեն Պապիկյանն էլ՝ իր գործով»։
Սա լրագրողի հետ զրույցում հաստատել է նաև Նոյեմբերյանի ղեկավար Արսեն Աղաբաբյանը: