Եղբայրներով ծեծել են տաքսու վարորդին, դանակահարել կին ուղևորին
![]() Մարտի 16-ի գիշերվա ժամը 2.15-ին ՆԳՆ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին «Երևան» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերքով 31-ամյա կին է բուժօգնության տեղափոխվել: Ոստիկանությունից հայտնում են, որ բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 01.30-ին Դավիթ Անհաղթի փողոցի շենքերից մեկի մոտ եղբայրներ՝ 30 և 25 տարեկան երկու երիտասարդ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են որպես տաքսի շահագործվող «Օպելի» 26-ամյա վարորդի հետ, հարվածներ են հասցրել նրան, վնասել մեքենան, ապա ավագ եղբայրը սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է 31-ամյա ուղևորի կրծքավանդակին՝ պատճառելով մարմնական վնասվածք: Բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ նույն օրը, ժամը 3.50-ին, եղբայրները ներկայացել են բաժին և խոստովանել կատարվածը, իսկ հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է Դավիթ Անհաղթի փողոցի շենքերից մեկի 6-րդ հարկի շքամուտքում: Երիտասարդները մարմնական վնասվածք պատճառելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին: Հանգամանքները պարզվում են: |

Ողբերգական ավտովթար՝ Տավուշի մարզում․ կա 1 զոհ, 1 վիրավոր
11621:24
Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր
12718:18
20-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդը
10817:30
«Նախնական տեղեկություններով՝ զինծառայող է ինքնասպան եղել»․ Լիա Սարգսյան
12313:30
30-ամյա կինը հայտնել է, որ սեռական բռնության է ենթարկվել հյուրանոցում, ավտոմեքենայի մեջ, ապա նաև խոտերի մեջ
11810:24
Պանամայում 7.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութ)
173Երեկ, 23:00
