ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն զգուշացրել է Գազայի հատվածում աղետալի սովի մասին
![]() ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ Գազայի հատվածում առնվազն 1,1 միլիոն մարդ սպառել է պարենամթերքի վերջին փշրանքները և գտնվում է աղետալի սովի վտանգի տակ: Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։ Նրա խոսքով՝ «Գազայում պաղեստինցիները սարսափելի զայրույթ ու տառապանք են ապրում»։ «Ես կոչ եմ անում Իսրայելի իշխանություններին ապահովել Գազա մարդասիրական մատակարարումների ամբողջական և անարգել մուտքը»,- ասել է Գուտերեշը։ Նա հավելել է, որ միջազգային հանրությունը պետք է լիակատար աջակցություն ցուցաբերի մարդասիրական ջանքերին։ Նախկինում ՄԱԿ-ը նաև հայտնել էր, որ Գազայի հատվածի հյուսիսում սովն անխուսափելի է, քանի դեռ ռազմական գործողությունները չեն դադարեցվել և մարդասիրական օգնության ավելի մեծ հասանելիություն չի տրամադրվել: ՄԱԿ-ի զեկույցում ասվում է, որ Գազայի հատվածում սննդի սուր պակասը «խորացել և ընդլայնվել է»: Ավելի վաղ ԱՀԿ-ն հայտարարել էր Գազայի հատվածում «նորագույն պատմության մեջ աննախադեպ» սովի մասին։ |

«Ասիմետրիկ պայքարը Հայաստանի պարագայում ենթադրում է հենց պայքար քաղաքական տիրույթում». Հակոբ Բադալյան
66Երեկ, 23:48
«Եթե հաջողվի համաձայնության գալ, դա առաջին հերթին վերաբերվելու է «ազդեցության նոր գոտիների» գծմանը». Գարիկ Քեռյան
68Երեկ, 23:24
Նավթային բիծը մոտենում է ԱՄԷ-ի ափերին
125Երեկ, 23:18
«ԱԱԾ անունից մոլորեցրել են քաղաքացիներին և հափշտակել ավելի քան 1 մլրդ դրամ»․ ՔԿ (տեսանյութ)
101Երեկ, 22:54
Երևան-Կապան-Երևան թռիչքները ժամանակավորապես կդադարեցվեն
109Երեկ, 22:30
«Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ»․ ԱԱԾ
94Երեկ, 22:12
