Երևան`   +10 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 08 մայիսի, 2024 թ.

Սթոլթենբերգը ժամանել է Վրաստան

544
Երկուշաբթի, 18 մարտի, 2024 թ., 15:30
Սթոլթենբերգը ժամանել է Վրաստան

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Բաքվից մեկնել է Թբիլիսի, հաղորդում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը:

«Այցի ընթացքում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կհանդիպի Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ և հանդես կգա մամուլի համար հայտարարությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նախատեսվում է նաև Սթոլթենբերգի հանդիպումը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թբիլիսիից կմեկնի Երևան: