Երևան`   +15 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 08 մայիսի, 2024 թ.

Գերմանիայի նախագահը հրաժարվել է շնորհավորել Պուտինին

545
Երկուշաբթի, 18 մարտի, 2024 թ., 15:00
Գերմանիայի նախագահը հրաժարվել է շնորհավորել Պուտինին

Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը չի շնորհավորի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ 5-րդ անգամ վերընտրվելու կապակցությամբ: Այս մասին հայտարարել է Շտայնմայերի խոսնակ Քերսթին Համմելինը:

«Պուտինին շնորհավորական նամակ չի լինի»,- ասել է նա՝ Tagesspiegel թերթին տված հարցազրույցում:

Մինչ այդ Շտայնմայերը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ մտածում է «Ռուսաստանում այն մարդկանց մասին, ովքեր պայքարում են ազատության և ժողովրդավարության համար և ապրում են Պուտինի ռեժիմի մշտական վտանգի տակ»: