Երևան`   +14 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 08 մայիսի, 2024 թ.

Հասանովն ու Սթոլթենբերգը քննարկում են անցկացրել

515
Երկուշաբթի, 18 մարտի, 2024 թ., 14:54
Հասանովն ու Սթոլթենբերգը քննարկում են անցկացրել

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը քննարկել են ռազմական համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ հանդիպումը տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Բաքու կատարած այցի շրջանակներում:

Կողմերը քննարկել են կիբերանվտանգության, ականազերծման ոլորտներում կապերի զարգացման հեռանկարները, ինչպես նաև երկկողմ ռազմական հարաբերությունների այլ ուղղություններ: