Երևան`   +20 °C
Այսօր`   Հինգշաբթի, 09 մայիսի, 2024 թ.

Exit poll-ի տվյալներով՝ Երևանում ընտրողների 63 տոկոսը քվեարկել է Դավանկովի օգտին

519
Երկուշաբթի, 18 մարտի, 2024 թ., 13:00
Exit poll-ի տվյալներով՝ Երևանում ընտրողների 63 տոկոսը քվեարկել է Դավանկովի օգտին

«Քվեարկիր արտերկրում» նախագծի տվյալներով՝ Ռուսաստանի քաղաքացիների մեծամասնությունը, ովքեր մասնակցել են արտերկրում ընտրություններին, իրենց ձայնը տվել են «Նոր մարդիկ» կուսակցության թեկնածու Վլադիսլավ Դավանկովին, վկայում են Էքզիթփոլի տվյալները: Հարցումները նախագծի կամավորների կողմից անցկացվել են աշխարհի ավելի քան 40 երկրներում:

Դավանկովի օգտին ամենաշատ քվեարկողները եղել են Հաագայում (Նիդերլանդներ) և Երևանում (Հայաստան)՝ 63-ական տոկոս, Բարսելոնայում (Իսպանիա)՝ 65 տոկոս, Բանգկոկում (Թաիլանդ), Պոդգորիցայում (Չեռնոգորիա), Պրահայում (Չեխիա)՝ 66-ական տոկոս, Բելգրադում (Սերբիա)՝ 67 տոկոս, Ալմաթիում (Ղազախստան)՝ 69 տոկոս, Պոզնանում (Լեհաստան)՝ 70 տոկոս և Տրապիզոնում (Թուրքիա)՝ 77 տոկոս: