Երևան`   +20 °C
Այսօր`   Հինգշաբթի, 09 մայիսի, 2024 թ.

Քվեաթերթիկների ավելի քան 99 տոկոսի մշակումից հետո Պուտինը հաղթել է նախագահական ընտրություններում

432
Երկուշաբթի, 18 մարտի, 2024 թ., 09:24
Քվեաթերթիկների ավելի քան 99 տոկոսի մշակումից հետո Պուտինը հաղթել է նախագահական ընտրություններում

Վլադիմիր Պուտինը ձայների 99 տոկոսի հաշվարկից հետո հավաքել է 87,33 տոկոս: Նման արդյունքներ է հայտնել ՌԴ ԿԸՀ-ն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Երկրորդը Ռուսաստանի կոմունիստական կուսակցության թեկնածու Նիկոլայ Խարիտոնովն է, որին աջակցել է ընտրողների 4,31 տոկոսը: «Նոր մարդիկ» կուսակցության ներկայացուցիչ Վլադիսլավ Դավանկովը հավաքել է ձայների 3,79 տոկոսը, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Լեոնիդ Սլուցկին՝ 3.,19 տոկոսը: