Նույնիսկ Պուտինից հետո Ռուսաստանն սպառնալու է Եվրոպային
![]() Լատվիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Կրիսյանիս Կարինսը կարծում է, որ նույնիսկ այն ժամանակ, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռանա քաղաքական ասպարեզից, Մոսկվայի կայսերական հավակնությունները, որոնք այժմ ապակառուցողական ձևերով դրսևորվում են Ուկրաինայում, կշարունակեն սպառնալ Եվրոպային։ Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի տեսանկյունից Եվրոպան դեռ երկար պետք է գործ ունենա խնդրահարույց ու վտանգավոր Ռուսաստանի Դաշնության հետ։ «Նույնիսկ այս պատերազմի ավարտից հետո, և վերջիվերջո բոլոր պատերազմները կավարտվեն, մենք դեռևս կունենանք խնդիր Ռուսաստանի Դաշնությունում, որն ուղղակիորեն կապված չի լինի Պուտինի կառավարման հետ»,- նշել է Կարինսը։ Նախարարի խոսքով, անցյալ ամիս գաղութում ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի մահը և այս շաբաթավերջին Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցած կեղծ նախագահական ընտրությունները միայն ընդգծում են այս կոպիտ փաստը: «Մենք որևէ նախանշան չենք տեսնում, որ Ռուսաստանի Դաշնությունում կա որևէ շարժում, որը կառաջարկի կրթական, ազատական գաղափարներ դավանող առաջնորդ, մոտ ապագայում դա ընդհանրապես չի սպասվում»,- ասում է ԱԳՆ ղեկավարը։ Կարինսը նշել է, որ հենց Արևելքից եկող մշտական սպառնալիքն է ՆԱՏՕ-ից պահանջում զսպման ուժեղ և թափանցիկ քաղաքականություն։ «Չկա որևէ պատկերացում, որ հաջորդը կարող են լինել Բալթյան երկրները, բայց եթե Ռուսաստանի Դաշնությունը ներխուժի մերձբալթյան երկրներից մեկը, ապա Ռուսաստանի Դաշնությունը կներխուժի ՆԱՏՕ»,- ընդգծել է նախարարը։ |

«Անտեսվում են Դիլիջանի աղբավայրում գրեթե ամեն օր տեղի ունեցող հրդեհները»․ Ոսկան Սարգսյան
10101:12
«Իբրև թե չկռված Արցախի պաշտպանության բանակի հերոսական ճակատամարտերից մեկը». Դավիթ Թորոսյան (տեսանյութ)
14901:06
«Դեպքը տեղի չի ունեցել շինարարական աշխատանքի ընթացքում, մահացածները մեր աշխատակիցները չեն»․ «Դեֆանս Հաուզինգ»
11900:12
«Ամերիկացի գործիչների հետ հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանը»․ Մայր Աթոռ
114Երեկ, 23:54
«Խիստ կասկածում եմ, որ Գագիկ Ծառուկյանը սաղ-սալամաթ բանտից դուրս կգա». Արգիշտի Կիվիրյան
154Երեկ, 23:48
Հովհաննես Աբրահամյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Աբովյանի ՏԻՄ ընտրություններում
96Երեկ, 23:00
