Մեծ Բրիտանիայի դեսպանի հրապարակումը զայրացրել է Զախարովային
![]() Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը կարող է Մեծ Բրիտանիայի դեսպան Նայջել Քեյսիին կանչել դիվանագիտական վարչություն՝ Ռուսաստանի Դաշնության կողմից օկուպացված Ուկրաինայի շրջաններում ՌԴ նախագահի ընտրությունների անօրինականության մասին հրապարակման պատճառով։ Այս մասին հայտնել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Telegram-ի իր ալիքում։ Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան գրառման մեջ ասվում է, որ Ռուսաստանը իրավական հիմքեր չունի Խերսոնի, Զապորոժիեի, Դոնեցկի և Լուգանսկի մարզերում ընտրություններ անցկացնելու համար, քանի որ դա Ուկրաինայի տարածքն է։ «Մեծ Բրիտանիայի դեսպանատանը հետևյալ հարցն ունեմ. 4եր դեսպանը երկար ժամանակ եղե՞լ է Սմոլենսկի հրապարակում։ Նրան տեսնելը մեզ հաճույք չի պատճառում, բայց պրոֆիլակտիկ նպատակներով կարող ենք կանչել, եթե դա չդադարեցնի նման գործելաոճը»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։ |

«Կոչ եմ անում՝ իր հետ տանել հայ գերիներին ուղղված նամակները»․ Արտակ Բեգլարյան
014:54
«Պետք է ճշտել՝ հայերեն կարողանո՞ւմ է կարդալ, թե՞ չէ, հետո մնացածը կհասկանանք»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
3314:48
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև
9714:31
«Ձեր օրոք նշանակված դատավորների հետ կապված և՞ս խնդիրներ կան»․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
7314:18
«Սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական». Սերժ Սարգսյան (տեսանյութ)
7814:12
«Ազգային արժանապատվությունը ուրիշների հավանությանն արժանանալու կարիք չունի»․ Սարգիս Տեր-Եսայան
8513:24
