«Կարևոր է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շուտափույթ գործարկումը». Դարչիաշվիլի
750
Ուրբաթ, 15 մարտի, 2024 թ., 14:48
![]() Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլին այսօր Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հետ եռակողմ հանդիպմանը նշել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շուտափույթ գործարկման կարևորությունը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները: «Մենք այսօր քննարկել ենք Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու արդիականացումը, նշել ենք դրա շուտափույթ գործարկման կարևորությունը»,- ասել է նա: Բացի այդ, Վրաստանի ԱԳ նախարարը հավելել է, որ եռակողմ հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային գործընթացները, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը: «Վրաստանը լիովին աջակցում է տարածաշրջանում խաղաղությանը, ինչպես նաև պատրաստ է աջակցություն ցուցաբերել՝ երկարաժամկետ խաղաղության ապահովման համար»,- հավելել է Դարչիաշվիլին: |

«Կոչ եմ անում՝ իր հետ տանել հայ գերիներին ուղղված նամակները»․ Արտակ Բեգլարյան
014:54
«Պետք է ճշտել՝ հայերեն կարողանո՞ւմ է կարդալ, թե՞ չէ, հետո մնացածը կհասկանանք»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
3314:48
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև
9714:31
«Ձեր օրոք նշանակված դատավորների հետ կապված և՞ս խնդիրներ կան»․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
7314:18
«Սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական». Սերժ Սարգսյան (տեսանյութ)
7814:12
«Ազգային արժանապատվությունը ուրիշների հավանությանն արժանանալու կարիք չունի»․ Սարգիս Տեր-Եսայան
8513:24
