Երևան`   +4 °C
Այսօր`   Շաբաթ, 28 նոյեմբերի, 2026 թ.

«Հավատում ենք, որ Հրվ. Կովկասում խաղաղության հասնելու պատմական հնարավորություն է ստեղծվել». Ֆիդան

802
Ուրբաթ, 15 մարտի, 2024 թ., 14:24
«Հավատում ենք, որ Հրվ. Կովկասում խաղաղության հասնելու պատմական հնարավորություն է ստեղծվել». Ֆիդան

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը Բաքվում Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպումից հետո հանդես է եկել հայտարարությամբ: «Մենք հավատում ենք, որ 2020 թվականի նոյեմբերից, երբ ավարտվեց ղարաբաղյան երկրորդ պատերազմը, Հարավային Կովկասում խաղաղության հասնելու պատմական հնարավորություն է ստեղծվել: Հարավային Կովկասում խաղաղության վերականգնումը տարածաշրջանային և գլոբալ նշանակություն ունի։ Այս առումով մենք ակնկալում ենք համընդհանուր աջակցություն՝ Զանգեզուրի գծի բացման համար»,- ասել է Ֆիդանը: