Երևան`   +18 °C
Այսօր`   Կիրակի, 08 սեպտեմբերի, 2024 թ.

«Բարձր ենք գնահատում Փաշինյան-Ալիև հանդիպումների վերսկսումը». Դենիս Ֆրենսիս

568
Ուրբաթ, 15 մարտի, 2024 թ., 12:24
«Բարձր ենք գնահատում Փաշինյան-Ալիև հանդիպումների վերսկսումը». Դենիս Ֆրենսիս

ՄԱԿ-ում հույս ունեն, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի նախագահ Դենիս Ֆրենսիսը՝ ելույթ ունենալով Բաքվում: «ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բարձր է գնահատում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հանդիպումների վերսկսումը և մյունխենյան հանդիպումը, որին հաջորդեց երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը:

Մենք հավատում ենք և ակնկալում, որ լրացուցիչ քայլեր կձեռնարկվեն՝ խաղաղության և անվտանգության, ինչպես նաև առաջընթացի հասնելու համար»,- ասել է նա: