Երևան`   +4 °C
Այսօր`   Շաբաթ, 28 նոյեմբերի, 2026 թ.

Շոյգուն և Գերասիմովը քվեարկել են

741
Ուրբաթ, 15 մարտի, 2024 թ., 11:00
Շոյգուն և Գերասիմովը քվեարկել են

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և ՌԴ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը միասին քվեարկել են Հարավային ռազմական օկրուգի ընտրատեղամասերից մեկում: Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը և տեսանյութ տեղադրել թելեգրամյան իր ալիքում:

Նշենք, որ Ռուսաստանում մեկնարկել են եռօրյա նախագահական ընտրությունները: Պայքարում է չորս թեկնածու՝ ներկայիս նախագահ Վլադիմիր Պուտինը, Կոմունիստական կուսակցության պատգամավոր Նիկոլայ Խարիտոնովը, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Լեոնիդ Սլուցկին և Պետդումայի փոխխոսնակ Վլադիսլավ Դավանկովը: