Երևան`   +4 °C
Այսօր`   Շաբաթ, 28 նոյեմբերի, 2026 թ.

«Անձնական ոչինչ». Մակրոնը՝ Պուտինի հետ երկխոսության բացակայության մասին

713
Ուրբաթ, 15 մարտի, 2024 թ., 09:48
«Անձնական ոչինչ». Մակրոնը՝ Պուտինի հետ երկխոսության բացակայության մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկխոսության բացակայության մեջ անձնական պատճառներ չկան: «Այստեղ ոչ մի անձնական բան չկա, և ես չեմ ուզում դա անձնական դարձնել։ Դա իմաստ չունի: Մենք գեղարվեստական գրականության մեջ չենք, դա վեպ կամ սերիալ չէ»,- France 2 հեռուստաալիքի եթերում ասել է Մակրոնը:

Նա նշել է, որ ինքն այն առաջնորդն է, ում հետ Պուտինը բոլորից շատ է խոսել: