Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 24 մայիսի, 2024 թ.

Ռուսաստանում մեկնարկել են նախագահական ընտրությունները

560
Ուրբաթ, 15 մարտի, 2024 թ., 09:24
Ռուսաստանում մեկնարկել են նախագահական ընտրությունները

Ռուսաստանի նախագահական ընտրություններում քվեարկությունը մեկնարկել է: Մարտի 15-ի առավոտյան տեղամասերը բացվել են արևելյան մարզերում, այնուհետև ամբողջ երկրում: Քվեարկությունը կտևի երեք օր, մարզերի մեկ երրորդում այն կլինի նաև էլեկտրոնային: Կասկած չկա, որ քվեարկության արդյունքներով հինգերորդ անգամ նախագահ կդառնա Վլադիմիր Պուտինը, գրում է BBC-ն:

Պուտինի երեք մրցակիցներն են՝ Կոմունիստական կուսակցության պատգամավոր Նիկոլայ Խարիտոնովը, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Լեոնիդ Սլուցկին և Պետդումայի փոխխոսնակ Վլադիսլավ Դավանկովը: Պարբերականը նշում է, որ նրանցից ոչ մեկ չի դատապարտում Ուկրաինայի դեմ պատերազմը և ուղղակիորեն չի քննադատում Պուտինին: