Երևան`   +4 °C
Այսօր`   Շաբաթ, 28 նոյեմբերի, 2026 թ.

«Մենք չկարողացանք հասնել արդյունքի, ինչպես դա արեց Ադրբեջանը». Սերբիայի նախկին նախագահ

805
Հինգշաբթի, 14 մարտի, 2024 թ., 21:06
«Մենք չկարողացանք հասնել արդյունքի, ինչպես դա արեց Ադրբեջանը». Սերբիայի նախկին նախագահ

Մենք չկարողացանք հասնել արդյունքի, ինչպես դա արեց Ադրբեջանը: Այս մասին «Մասնատված աշխարհի վերականգնում» թեմայով Բաքվի 11-րդ գլոբալ ֆորումի շրջանակներում հայտարարել է Սերբիայի նախկին նախագահ Բորիս Տադիչը:

«Մենք բախվել ենք Կոսովոյի խնդրին, սակայն չենք կարողացել հասնել արդյունքի, ինչպես դա արեց Ադրբեջանը: Մենք պետք է գործնական լուծումներ գտնենք այս խնդիրների համար, այլապես դրանք կշարունակվեն մի քանի սերունդ: Նոր հակամարտությունների կանխարգելման գործում շատ կարևոր դեր ունի կրթությունը»,- ասել է նա: