«Հորինում էին, թե ՀԱՊԿ-ը դուրս է եկել Հայաստանից». Զախարովա
![]() Մենք երբեք կասկածի տակ չենք դնի ցանկացած պետության՝ իր ներքաղաքական կուրսը դրսևորելու ինքնիշխան իրավունքը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀԱՊԿ-ի վերաբերյալ ՀՀ ղեկավարության հայտարարությունները: «Մեզ չի կարող չմտահոգել Հայաստանի ղեկավարության անարդյունավետ, երբեմն վիրավորական հռետորաբանությունը: Մենք առաջարկել ենք Հայաստանին՝ ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայել: Այդ ժամանակ Հայաստանի ղեկավարությունը նախընտրեց այլ միջոցներ: Հորինում էին, թե ՀԱՊԿ-ը դուրս է եկել Հայաստանից: Հետո սկսեցին վիրավորել և նսեմացնել, ինչը հատուկ չէ հայ հասարակությանը: Հետո որոշեցին ԵՄ առաքելություն հրավիրել, որը ոչ այնքան պաշտպանում է Հայաստանի սահմանները, որքան զբաղվում է հետախուզական տվյալների հավաքագրմամբ՝ հարևան պետությունների դեմ, օրինակ՝ Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի: Հիանալի հասկանում ենք արևմտյան երկրների կողմից մեր հայ գործընկերների վրա ճնշումները: Եթե Երևանը շարունակի նման կուրսը, անդառնալի վնաս կհասցվի մեր դաշնակցային հարաբերություններին»,- ասել է Զախարովան: |

«Կոչ եմ անում՝ իր հետ տանել հայ գերիներին ուղղված նամակները»․ Արտակ Բեգլարյան
014:54
«Պետք է ճշտել՝ հայերեն կարողանո՞ւմ է կարդալ, թե՞ չէ, հետո մնացածը կհասկանանք»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
3314:48
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև
9714:31
«Ձեր օրոք նշանակված դատավորների հետ կապված և՞ս խնդիրներ կան»․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
7314:18
«Սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական». Սերժ Սարգսյան (տեսանյութ)
7814:12
«Ազգային արժանապատվությունը ուրիշների հավանությանն արժանանալու կարիք չունի»․ Սարգիս Տեր-Եսայան
8513:24
