Երևան`   +4 °C
Այսօր`   Շաբաթ, 28 նոյեմբերի, 2026 թ.

Պուտինը հայտնել է՝ որն է եղել Մակրոնի հակառուսական հայտարարության պատճառը

491
Չորեքշաբթի, 13 մարտի, 2024 թ., 09:54
Պուտինը հայտնել է՝ որն է եղել Մակրոնի հակառուսական հայտարարության պատճառը

Ուկրաինա արևմտյան զորքեր ուղարկելու մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերը և այլ հակառուսական հայտարարություններ կարող են կապ ունենալ Աֆրիկայում տիրող իրավիճակի հետ, որտեղ Ռուսաստանն՝ ի տարբերություն Ֆրանսիայի, ուժեղացնում է իր դիրքերը: Այս մասին հեռուստահաղորդավար Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Պատասխանելով հարցին, թե արդյոք Փարիզի հակառուսական հայտարարությունները վրեժխնդրություն են այն բանի համար, որ Ռուսաստանն Աֆրիկայում «ոտքը դրել է Ֆրանսիայի պոչին», Պուտինը պատասխանել է. «Այո, կարծում եմ, վիրավորված են: Բայց մենք Մակրոնի հետ ուղիղ շփումներ էինք պահպանում, բավական անկեղծ խոսում էինք այդ թեմայի շուրջ»: