«Փաշինյանն անում է այն ամենը, ինչը ժամանակին արել է Պորոշենկոն». Պետդումայի պատգամավոր
![]() Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անում է այն ամենը, ինչ ժամանակին արել է Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն և շարունակել է անել Ուկրաինայի ներկայիս նախագահ Վլադիմիր Զելենսկին: Այս մասին NEWS.ru-ի հետ զրույցում ասել է Պետդումայի՝ ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Վոդոլացկին: Այս կերպ նա արձագանքել է ռուս սահմանապահներին արտաքսելու՝ Երևանի որոշմանը։ «Սա ապացուցում է, որ ոչ թե Հայաստանը, այլ Փաշինյանն է անջատվում Ռուսաստանից: Ըստ էության, նա երբեք չի եղել Ռուսաստանի հետ: Նա եկել է իշխանության՝ քաղաքացիական հասարակության ներսում տարաձայնությունների ալիքի ֆոնին: Այսօրվա դրությամբ Փաշինյանն անում է այն ամենը, ինչ ժամանակին արել է Պորոշենկոն և շարունակել է անել Զելենսկին։ Նա քայլում է տրորված արահետով, որն իր համար որոշում են անգլոսաքսերը, որոնք մտադիր են Հայաստանը վերածել հերթական հակառուսական ճակատի»,- ասել է Վոդոլացկին: Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը տեղեկացրել է Ռուսաստանին, որ Հայաստանն ունակ է ծառայություն իրականացնել «Զվարթնոց» օդանավակայանում՝ առանց ռուս սահմանապահների մասնակցության: |

«Կոչ եմ անում՝ իր հետ տանել հայ գերիներին ուղղված նամակները»․ Արտակ Բեգլարյան
014:54
«Պետք է ճշտել՝ հայերեն կարողանո՞ւմ է կարդալ, թե՞ չէ, հետո մնացածը կհասկանանք»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
3314:48
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև
9714:31
«Ձեր օրոք նշանակված դատավորների հետ կապված և՞ս խնդիրներ կան»․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
7314:18
«Սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական». Սերժ Սարգսյան (տեսանյութ)
7814:12
«Ազգային արժանապատվությունը ուրիշների հավանությանն արժանանալու կարիք չունի»․ Սարգիս Տեր-Եսայան
8513:24
