Երևան`   +4 °C
Այսօր`   Շաբաթ, 28 նոյեմբերի, 2026 թ.

«Ակնկալում ենք Հայաստանի ղեկավարության քաղաքական սթափությունը». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

482
Երեքշաբթի, 12 մարտի, 2024 թ., 10:00
«Ակնկալում ենք Հայաստանի ղեկավարության քաղաքական սթափությունը». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Մտահոգիչ են Հայաստանի էլիտաների որոշ մասի տրամադրվածությունը և կատարվող իրադարձությունները: Այս մասին ТАСС-ին տված հարցազրույցում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետով:

«Բայց մենք ակնկալում ենք Հայաստանի քաղաքական ղեկավարության քաղաքական սթափությունը և կազմակերպության նկատմամբ տարբեր սցենարների իրականացման հեռանկարների հավասարակշռված գնահատականը: Ընդգծեմ, որ Հայաստանը մնում է մեր դաշնակիցը, առկա բոլոր պարտավորությունները մնում են ուժի մեջ»,- հավելել է նա: