Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 27 նոյեմբերի, 2024 թ.

Մակրոնը հետաձգել է վաղուց ծրագրված այցն Ուկրաինա

1419
Երկուշաբթի, 11 մարտի, 2024 թ., 22:48
Մակրոնը հետաձգել է վաղուց ծրագրված այցն Ուկրաինա

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հետաձգում է վաղուց ծրագրված այցն Ուկրաինա՝ Ռուսաստանի նկատմամբ քաղաքականության հարցում դաշնակիցների հետ տարաձայնությունների պատճառով, գրում է Politico-ն:
Նշվում է, որ Մակրոնն այժմ ցանկանում է «անհրաժեշտ ժամանակ հատկացնել» դաշնակիցների հետ բանակցությունների համար, որպեսզի «շոշափելի արդյունքներով» այցելի Ուկրաինա:

Նախապես ծրագրված էր, որ Մակրոնն Ուկրաինա կայցելի փետրվարի 13-14-ին, սակայն այցը հետաձգվեց մարտ, ապա՝ ավելի ուշ: