Երևան`   +4 °C
Այսօր`   Շաբաթ, 28 նոյեմբերի, 2026 թ.

«Ֆրանսիան փորձում է խաղաղապահ խաղալ Լեռնային Ղարաբաղում». Զախարովա

529
Երկուշաբթի, 11 մարտի, 2024 թ., 11:00
«Ֆրանսիան փորձում է խաղաղապահ խաղալ Լեռնային Ղարաբաղում». Զախարովա

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Ֆրանսիան՝ Աֆրիկայում քաղաքականության ձախողումից անմիջապես հետո, անցել է Անդրկովկասին և փորձում է խաղաղապահ խաղալ Լեռնային Ղարաբաղում:

«Մենք հասկանում ենք, որ դա խաղաղապահության հետ ոչ մի կապ չունի։ Ամբողջ խաղաղարար դերը, նույնիսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համատեքստում, որպես միջնորդ ստանձնել և կատարել է հենց մեր երկիրը: Ամենաբարդ փուլն արդեն ավարտվել է, ուստի հիմա Ֆրանսիան փորձում է իրեն վերագրել ուրիշի վաստակը»,- նշել է Զախարովան: