«Մակրոնը կայցելի Ուկրաինա». Զելենսկի
499
Երկուշաբթի, 11 մարտի, 2024 թ., 09:36
![]() Մոտ ժամանակներս Ուկրաինա կժամանի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Այս մասին թելեգրամյան ալիքում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Նա նշել է, որ Մակրոնի հետ «երկար և առարկայական» հեռախոսազրույց է ունեցել: Կողմերը քննարկել են մարտի դաշտում տիրող իրավիճակը, ինչպես նաև հաջակցություն Ուկրաինայի՝ միջազգային համաժողովի արդյունքները, որը վերջերս է տեղի ունեցել Փարիզում: «Շնորհակալություն եմ հայտնել փետրվարի 16-ի պաշտպանական ուժեղ փաթեթի, ինչպես նաև հեռահար զենքի կոալիցիայի ստեղծման գործում Ֆրանսիայի նախագահի անձնական առաջնորդության, նոր նախաձեռնությունների և Ուկրաինային սատարող բոլոր հայտարարությունների համար։ Բացի այդ, մենք մտքեր ենք փոխանակել Ուկրաինայում մեր առաջիկա հանդիպման շուրջ»,- հավելել է Զելենսկին: |

«Կոչ եմ անում՝ իր հետ տանել հայ գերիներին ուղղված նամակները»․ Արտակ Բեգլարյան
014:54
«Պետք է ճշտել՝ հայերեն կարողանո՞ւմ է կարդալ, թե՞ չէ, հետո մնացածը կհասկանանք»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
3314:48
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև
9714:31
«Ձեր օրոք նշանակված դատավորների հետ կապված և՞ս խնդիրներ կան»․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
7314:18
«Սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական». Սերժ Սարգսյան (տեսանյութ)
7814:12
«Ազգային արժանապատվությունը ուրիշների հավանությանն արժանանալու կարիք չունի»․ Սարգիս Տեր-Եսայան
8513:24
