Ռուսաստանի նոր ռումբերը մեծ կորուստներ են պատճառում ուկրաինական ռազմաճակատի գծին. #CNN
![]() Ռումբեր, որոնք կարող են փոխել ճակատային գիծը Ուկրաինական պատերազմում ռուսական բանակն սկսել է օգտագործել FAB-1500 ավիառումբը՝ բաղկացած հզոր պայթուցիկ նյութերից, հայտնում է CNN-ը։ Գործակալությունը ենթադրում է, որ դա կարող է փոխել առաջնագծում տիրող իրավիճակը։ CNN-ը նշում է, որ FAB-1500-ը կառավարվող ռումբերի շարքում ամենամեծն է՝ մոտավորապես մեկուկես տոննա քաշով։ Կործանիչներն արձակում են այն 60-70 կիլոմետր բարձրության վրա՝ ուկրաինական հակաօդային պաշտպանության շատ համակարգերի հասանելիությունից դուրս: Շարժվող թևերն օգնում են այս ռումբին սլանալ դեպի իր թիրախը: Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողը CNN-ին ասել է, որ ռուսական բանակը նախորդ շաբաթ Դոնեցկի մարզի Կրասնոխորիվկայում հարձակման ժամանակ կիրառել է FAB-1500: «Նախկինում մեզ վրա կրակում էին միայն հրետանուց։ Այժմ ռուսներն սկսեցին ավելի ագրեսիվ գործել և օգտագործել օդուժի միջոցները, հատկապես FAB-1500-ը։ Ինչու են նրանք օգտագործում այս ռումբը: Որովհետև նրան հասցված վնասը շատ լուրջ է։ Եթե ողջ մնաք, երաշխավորված է, որ կունենաք ուղեղի ցնցում: Սա մեծ ճնշում է գործադրում զինվորների բարոյականության վրա։ Մեր տղաներից ոչ բոլորն են դիմանում: Չնայած նրանք քիչ թե շատ սովոր են FAB-500-ին, բայց FAB-1500-ը դժոխք է»,- ասել է աղբյուրի զրուցակիցը։ CNN-ն այս ավիառումբի օգտագործումն անվանում է Դոնբասում ռուսական հարձակման «կարևոր տարր», հատկապես Ավդեևկայի գրավման ժամանակ: |

«Ասիմետրիկ պայքարը Հայաստանի պարագայում ենթադրում է հենց պայքար քաղաքական տիրույթում». Հակոբ Բադալյան
66Երեկ, 23:48
«Եթե հաջողվի համաձայնության գալ, դա առաջին հերթին վերաբերվելու է «ազդեցության նոր գոտիների» գծմանը». Գարիկ Քեռյան
68Երեկ, 23:24
Նավթային բիծը մոտենում է ԱՄԷ-ի ափերին
125Երեկ, 23:18
«ԱԱԾ անունից մոլորեցրել են քաղաքացիներին և հափշտակել ավելի քան 1 մլրդ դրամ»․ ՔԿ (տեսանյութ)
101Երեկ, 22:54
Երևան-Կապան-Երևան թռիչքները ժամանակավորապես կդադարեցվեն
109Երեկ, 22:30
«Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ»․ ԱԱԾ
94Երեկ, 22:12
