Պակիստանցի ուսանողը մահապատժի է դատապարտվել WhatsApp-ով ուղարկված հաղորդագրությունների համար
![]() Պակիստանի հյուսիս-արևելքում գտնվող Փենջաբ նահանգի դատարանը մահապատժի է դատապարտել 22-ամյա ուսանողին, հայտնում է BBC-ն։ Հաղորդագրության համաձայն՝ նրան մեղադրել են սրբապղծության մեջ՝ WhatsApp-ի հաղորդագրությունների պատճառով։ Դատարանը եզրակացրել է, որ ուսանողն օգտագործել է մեսենջերը՝ Մուհամեդ մարգարեին և նրա կանանց վիրավորող լուսանկարներ և տեսանյութեր ուղարկելու համար: Ուսանողի հասցեին բողոքել է տեղի բնակիչներից մեկը դեռ 2022 թվականին, ով ասել է, որ իրեն «անպարկեշտ նյութեր» են ուղարկել WhatsApp-ով: Ավելի վաղ նույն գործով ցմահ ազատազրկման էր դատապարտվել 17-ամյա երիտասարդ։ Նա մահապատժի չի դատապարտվել անչափահաս լինելու պատճառով։ Երկու ամբաստանյալներն էլ իրենց մեղավոր չեն ճանաչել։ Մահապատժի դատապարտվածի հայրը BBC-ին ասել է, որ բողոքարկելու է Լահորի բարձրագույն դատարան։ |

«Ասիմետրիկ պայքարը Հայաստանի պարագայում ենթադրում է հենց պայքար քաղաքական տիրույթում». Հակոբ Բադալյան
66Երեկ, 23:48
«Եթե հաջողվի համաձայնության գալ, դա առաջին հերթին վերաբերվելու է «ազդեցության նոր գոտիների» գծմանը». Գարիկ Քեռյան
68Երեկ, 23:24
Նավթային բիծը մոտենում է ԱՄԷ-ի ափերին
125Երեկ, 23:18
«ԱԱԾ անունից մոլորեցրել են քաղաքացիներին և հափշտակել ավելի քան 1 մլրդ դրամ»․ ՔԿ (տեսանյութ)
101Երեկ, 22:54
Երևան-Կապան-Երևան թռիչքները ժամանակավորապես կդադարեցվեն
109Երեկ, 22:30
«Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ»․ ԱԱԾ
94Երեկ, 22:12
