Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 27 նոյեմբերի, 2024 թ.

ԵՄ-ը Նավալնու մահվան հետ կապված պատժամիջոցներ կսահմանի 35 մարդու նկատմամբ. #Bloomberg

1179
Հինգշաբթի, 07 մարտի, 2024 թ., 14:48
ԵՄ-ը Նավալնու մահվան հետ կապված պատժամիջոցներ կսահմանի 35 մարդու նկատմամբ. #Bloomberg

ԵՄ իշխանությունները ծրագրում են ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու մահվան հետ կապված, հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով փաստաթուղթը:

Միջոցները կվերաբերեն 35 մարդու, այդ թվում՝ ռուս պաշտոնյաների, դատավորների, ինչպես նաև Վլադիմիրի մարզում գտնվող թիվ 3 ուղղիչ գաղութի և թիվ 6 ուղղիչ գաղութի աշխատակիցներին: Պատժամիջոցների տակ կհայտնվեն նաև երկու իրավաբանական անձինք։