Թրամփը Բայդենին բանավեճի է հրավիրել և պատասխան ստացել
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը՝ նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության ապագա թեկնածուն, մարտահրավեր է նետել գործող նախագահ Ջո Բայդենին՝ ընդամենը մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Հանրապետական Նիքի Հեյլին «սուպերերեքշաբթիի» արդյունքներով դադարեցրել է իր քարոզարշավը: «Մեր երկրի բարօրության համար կարևոր է, որ մենք Ջո Բայդենի հետ քննարկենք այն հարցերը, որոնք այդքան կարևոր են ԱՄՆ-ի և մեր ժողովրդի համար»,- գրել է Թրամփը՝ իրեն պատկանող Truth Social սոցցանցում: Բայդենի շտաբն անմիջապես պատասխանել է Թրամփին: «Ես գիտեմ, որ Դոնալդ Թրամփը փափագում է ուշադրության և պայքարում է իր ընտրողների բազայից դուրս իր գրավչությունն ընդլայնելու համար: Եվ այդ բանավեճը մենք կանցկացնենք հարմար պահի»,- Fox News-ին ասել է Բայդենի շտաբի խոսնակ Մայքլ Թեյլերը։ Նախագահի աշխատակազմը հրաժարվել է պատասխանել՝ արդյոք Բայդենը կմասնակցի բանավեճին: |
«Նիկո՛լ, ժամանակն է՝ «խնդրես» Լենային, որ հեռանա»․ Ռոբերտ Հայրապետյան
1921:12Փաշինյանն իր ավերածություններով նպատակ ունի ամբողջապես զոմբիացնել հասարակությանը»․ Արամ Մանուկյան (տեսանյութ)
3320:54«Ես էս իդիոտ թեմայի վրա գրազ եմ եկել»․ Նաիրա Զոհրաբյան (լուսանկար)
4020:30«Հովիկ Աղազարյանը միաժամանակ երկու հորդորների ներքո տառապում է»․ Նարինե Մկրտչյան
5918:54«Ես մանդատ վայր դնելու մտադրություն չունեմ»․ Գեղամ Նազարյան
6718:42ԵԱՏՄ գագաթնաժողովը Հայաստանի խնդրանքով տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում
6318:18