Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 27 նոյեմբերի, 2024 թ.

Կիմ Չեն Ընը հանձնարարել է արագացնել պատերազմի նախապատրաստությունը

1234
Հինգշաբթի, 07 մարտի, 2024 թ., 09:54
Կիմ Չեն Ընը հանձնարարել է արագացնել պատերազմի նախապատրաստությունը

Հյուսիսային Կորեան պետք է արագացնի պատերազմի նախապատրաստությունը, զինվորականներին հանձնարարել է ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը:

«Մեր բանակը պետք է իր առջև դնի ամենախիստ պահանջները և անընդհատ ավելացնի գործնական վարժանքները մարտական պատրաստության արագ բարձրացման համար՝ պատերազմին լիարժեք պատրաստվածություն ապահովելու նպատակով»,- Կիմ Չեն Ընի խոսքը մեջբերում է Հյուսիսային Կորեայի պաշտոնական լրատվական գործակալությունը, փոխանցում է Al Jazeera-ն:

Ավելի վաղ Հյուսիսային Կորեայի առաջնորդը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան չի ցանկանում զինված հակամարտություն սկսել Սեուլի հետ, բայց չի խուսափի դրանից՝ ընդգծելով, որ պատերազմը կոչնչացնի Հարավային Կորեան և աներևակայելի հարված կհասցնի ԱՄՆ-ին: