«Բաքվի ու Մոսկվայի հարաբերությունները որակապես նոր մակարդակի են հասել». Ալիևը՝ Միշուստինին
![]() Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները որակապես նոր մակարդակի են հասել: Այս մասին Բաքվում Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանն ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները: «Մեր ժողովուրդների միջև բարեկամական կապերը մշտապես հանդիսացել են միջպետական հարաբերությունների հիմքը: Համագործակցության ամրապնդման շրջանակներում բոլոր խնդիրները հաջողությամբ իրականացվում են, ապրանքաշրջանառության աճը կազմել է 17 տոկոս և մոտեցել 4,5 մլրդ դոլարի նշագծին: Բնականաբար, սա վերին շեմը չէ, վստահ եմ, որ այն պայմանավորվածությունների շրջանակներում, որոնք ձեռք են բերվել ՌԴ վարչապետի՝ Ադրբեջան կատարած այցի շրջանակներում, հաջորդ տարի ևս կտեսնենք փոխադարձ առևտրի ավելի մեծ աճ»,- ասել է Ալիևը: Միշուստինը շնորհավորել է Ադրբեջանի նախագահին՝ ընտրություններում հաղթանակի կապակցությամբ և նշել, որ այցի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունների լայն օրակարգ: |

«Կոչ եմ անում՝ իր հետ տանել հայ գերիներին ուղղված նամակները»․ Արտակ Բեգլարյան
014:54
«Պետք է ճշտել՝ հայերեն կարողանո՞ւմ է կարդալ, թե՞ չէ, հետո մնացածը կհասկանանք»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
3314:48
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև
9714:31
«Ձեր օրոք նշանակված դատավորների հետ կապված և՞ս խնդիրներ կան»․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
7314:18
«Սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական». Սերժ Սարգսյան (տեսանյութ)
7814:12
«Ազգային արժանապատվությունը ուրիշների հավանությանն արժանանալու կարիք չունի»․ Սարգիս Տեր-Եսայան
8513:24
