Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 27 նոյեմբերի, 2024 թ.

Հայտնի է Վիկտորյա Նուլանդի հրաժարականի պատճառը

1150
Չորեքշաբթի, 06 մարտի, 2024 թ., 12:18
Հայտնի է Վիկտորյա Նուլանդի հրաժարականի պատճառը

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդին ստիպում են հրաժարական տալ՝ Սպիտակ տան քաղաքականության հետ արմատական տարաձայնությունների պատճառով: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ԶՈՒ նախկին հետախույզ Սքոթ Ռիթերը՝ լրագրող Դենի Հայֆոնին տված հարցազրույցում:

«Եկեք ուղիղ խոսենք. դա նրա որոշումը չէ: Նա այլևս այն քաղաքական հունի մեջ չէ, որը վարում են նախագահն ու պետքարտուղարը»,- ասել է վերլուծաբանը:

Ռիթերի կարծիքով՝ Նուլանդը ստիպված էր հրաժարական տալ, քանի որ նրա համոզմունքները չափազանց ուժեղ են, իսկ կարգավիճակը ամերիկյան քաղաքականության մեջ՝ չափազանց բարձր: «Նուլանդն իրեն թույլ էր տալիս այնպիսի հռետորաբանություն, որը չէր համապատասխանում Ռուսաստանի հետ հարաբերություններում Վաշինգթոնի պահանջներին»,- հավելել է Ռիթերը: