Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 27 նոյեմբերի, 2024 թ.

«ԱՄՆ-ը զորք չի ուղարկի Ուկրաինա»․ Քիրբի

1119
Չորեքշաբթի, 06 մարտի, 2024 թ., 09:48
«ԱՄՆ-ը զորք չի ուղարկի Ուկրաինա»․ Քիրբի

ԱՄՆ-ը չի պատրաստվում պատերազմել Ուկրաինայում։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան՝ Ազգային Անվտանգության խորհրդում ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։ «Ես չեմ վերլուծի Ֆրանսիայի նախագահ Մակրոնի խոսքերը։ Նա ունի իր կարծիքն արտահայտելու իրավունք և հնարավորություն։ Ես կարող եմ խոսել միայն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ գլխավոր հրամանատարի անունից։ Նա Ուկրաինայում պատերազմի հենց սկզբից հասկացրել է, որ ամերիկյան զորքերը չեն կռվի Ուկրաինայում»,- ասել է Քիրբին։ Նա նաև նշել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի խնդրել դաշնակիցներին զորքեր ուղարկել Ուկրաինա: