Կարմիր ծովում կտրվել են ստորջրյա մալուխներ, Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի միջև հաղորդակցությունն ընդհատվել է
![]() Ասիա-Աֆրիկա-Եվրոպա 1 մալուխը, ի թիվս այլոց, վնասվել է հութիների հարձակման հետևանքով, ասել է հոնկոնգյան մատակարար HGC-ն: Մյուս երեք վնասված մալուխներն են Seacom, TGN և EIG: Ընկերությունը գնահատմամբ՝ դա ազդում է թրաֆիքի մոտ 25%-ի վրա: «Ասիայից թրաֆիքի մոտ 15%-ն ուղղվում է դեպի արևմուտք, մինչդեռ այս թրաֆիքի 80%-ն անցնում է Կարմիր ծովի այս մալուխներով», - ասվում է HGC-ի հայտարարության մեջ: Ընկերությունը նշել է, որ արդեն իսկ միջոցներ է ձեռնարկում հետևանքները մեղմելու ուղղությամբ, մասնավորապես՝ դիվերսիֆիկացնում է խնդրից տուժած երթուղիները: Դրանք ներառում են ուղղությունը դեպի հյուսիս (Հոնկոնգ - մայրցամաքային Չինաստան - Եվրոպա) և ուղղությունը դեպի արևելք (Հոնկոնգ - ԱՄՆ - Եվրոպա): Ինչ վերաբերում է դեպի արևմուտք երթուղուն, ընկերությունը դիվերսիֆիկացնում է թրաֆիքը Կարմիր ծովում անվնաս մնացած 11 մալուխների շրջանակներում: Հրատարակությունը վնասն անվանել է զգալի, բայց ոչ կրիտիկական, քանի որ նույն տարածաշրջանով են անցնում Ասիան, Աֆրիկան և Եվրոպան կապող այլ մալուխներ։ Globes-ի գնահատմամբ՝ վնասված մալուխների վերանորոգումը կարող է տևել առնվազն ութ շաբաթ: ՌԲԿ-ի հետ հարցազրույցի մասնակից փորձագետները նշել են, որ Կարմիր ծովում հութիների հարձակումների պատճառով թրաֆիքի պահպանման խնդիրը կարող է վատթարանալ։ Դա տեղի կունենա, եթե վնասվեն տեղեկատվության փոխանցման հիմնական ուղիները: |

«Ասիմետրիկ պայքարը Հայաստանի պարագայում ենթադրում է հենց պայքար քաղաքական տիրույթում». Հակոբ Բադալյան
66Երեկ, 23:48
«Եթե հաջողվի համաձայնության գալ, դա առաջին հերթին վերաբերվելու է «ազդեցության նոր գոտիների» գծմանը». Գարիկ Քեռյան
68Երեկ, 23:24
Նավթային բիծը մոտենում է ԱՄԷ-ի ափերին
125Երեկ, 23:18
«ԱԱԾ անունից մոլորեցրել են քաղաքացիներին և հափշտակել ավելի քան 1 մլրդ դրամ»․ ՔԿ (տեսանյութ)
101Երեկ, 22:54
Երևան-Կապան-Երևան թռիչքները ժամանակավորապես կդադարեցվեն
109Երեկ, 22:30
«Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ»․ ԱԱԾ
94Երեկ, 22:12
