Երևան`   +7 °C
Այսօր`   Շաբաթ, 28 նոյեմբերի, 2026 թ.

«Քանի դեռ Երևանը զրկված է ծանր զինտեխնիկայից, պետք է մեր երկրի տարածքին միացնենք ութ գյուղ»․ ադրբեջանցի պատգամավոր

549
Երեքշաբթի, 05 մարտի, 2024 թ., 13:06
«Քանի դեռ Երևանը զրկված է ծանր զինտեխնիկայից, պետք է մեր երկրի տարածքին միացնենք ութ գյուղ»․ ադրբեջանցի պատգամավոր

«Ադրբեջանը պետք է Հայաստանում ռազմական գործողություն իրականացնի, քանի դեռ Երևանը զրկված է ծանր զինտեխնիկայից: Պետք է մեր երկրի տարածքին միացնենք ութ գյուղ»,- այս մասին հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ֆազայիլ Աղամալին, հաղորդում է ադրբեջանական APA-ն։
«Հայաստանը պատրաստվում է Ադրբեջանի դեմ պատերազմի։ Մենք գնալու ենք մինչև վերջ»,- ասել է նա։