«Հայաստանի ու Մոլդովայի նկատմամբ ռուսական հռետորաբանությունն ապակայունացնում է տարածաշրջանը». Պետդեպ
1164
Երեքշաբթի, 05 մարտի, 2024 թ., 12:30
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլերը մեկնաբանել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունները, ըստ որի՝ Արևմուտքը «ձգտում է վերահսկողության տակ վերցնել Մոլդովայի ղեկավարությանը, ինչպես դա տեղի ունեցավ Ուկրաինայի հետ», և որ Ռուսաստանը «լրջորեն կվերանայի» իր հարաբերությունները Հայաստանի հետ, եթե Երևանը շարունակի հեռանալ Մոսկվայից: «Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի կառավարության նման հռետորաբանությունը ապակայունացնում է իրավիճակը տարածաշրջանում։ Հենց դա է պատճառը, որ Ռուսաստանի շատ հարևաններ մտահոգված են ՌԴ կառավարության սպառնալից հռետորաբանությամբ ու գործողություններով, ինչը կրկին ցույց է տալիս, որ Ռուսաստանը պատրաստ է քայլեր ձեռնարկել իր հարևանների դեմ»,- ասել է Միլերը։ |
«Նիկո՛լ, ժամանակն է՝ «խնդրես» Լենային, որ հեռանա»․ Ռոբերտ Հայրապետյան
1921:12Փաշինյանն իր ավերածություններով նպատակ ունի ամբողջապես զոմբիացնել հասարակությանը»․ Արամ Մանուկյան (տեսանյութ)
3320:54«Ես էս իդիոտ թեմայի վրա գրազ եմ եկել»․ Նաիրա Զոհրաբյան (լուսանկար)
4020:30«Հովիկ Աղազարյանը միաժամանակ երկու հորդորների ներքո տառապում է»․ Նարինե Մկրտչյան
5918:54«Ես մանդատ վայր դնելու մտադրություն չունեմ»․ Գեղամ Նազարյան
6718:42ԵԱՏՄ գագաթնաժողովը Հայաստանի խնդրանքով տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում
6318:18