Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 17 մայիսի, 2024 թ.

Շոլցը բացատրել է՝ ինչու է դեմ Taurus-ի մատակարարմանը Ուկրաինա

928
Երկուշաբթի, 04 մարտի, 2024 թ., 18:18
Շոլցը բացատրել է՝ ինչու է դեմ Taurus-ի մատակարարմանը Ուկրաինա

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հաստատել է, որ Taurus թևավոր հրթիռներ չեն մատակարարվի Ուկրաինա՝ ընդգծելով, որ նման զենքի փոխանցումը բացառվում է, քանի որ պահանջում է գերմանացի զինվորականների մասնակցությունը:
DPA գործակալությունը գրում է, որ Զինդելֆինգեն քաղաք ուղևորության ժամանակ կառավարության ղեկավարը Կիևին Taurus-ի հնարավոր մատակարարումների քննարկումն անվանել է «տարօրինակ»:
«Մարտական համակարգը մեծ հեռահարություն ունի ու պետք է դրա նկատմամբ վերահսկողություն իրականացնել։ Եթե ուզում ես վերահսկել, ինչը հնարավոր է միայն գերմանացի զինվորականների մասնակցությամբ, ապա այդ մատակարարումները բացառված են»,- ասել է նա։