Երևան`   +4 °C
Այսօր`   Շաբաթ, 28 նոյեմբերի, 2026 թ.

Գերմանիայի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ

458
Երկուշաբթի, 04 մարտի, 2024 թ., 12:18
Գերմանիայի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ

Գերմանիայի դեսպան Ալեքսանդր Լամբսդորֆը կանչվել է ՌԴ ԱԳՆ: ТАСС-ը՝ վկայակոչելով իր աղբյուրին, հայտնում է, որ դեսպանին կանչել են Ղրիմի կամրջի վրա հարձակումների վերաբերյալ գերմանացի սպաների բանակցությունների՝ հրապարակված ձայնագրության կապակցությամբ:

Գերմանիայի ՊՆ-ը հայտնել է, որ ռազմական հակահետախուզության դաշնային գերատեսչությունը նախաձեռնել է անհրաժեշտ բոլոր միջոցները՝ կատարվածի ճշգրիտ պատճառը պարզելու համար։ Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը չի բացառել, որ գերմանական գլխավոր դատախազությունը կարող է գործ հարուցել արտահոսքի պատճառով: