Հեյլին առաջին անգամ հաղթել է Թրամփին փրայմերիզներում
Կոլումբիայի շրջանում Հանրապետական կուսակցության փրայմերիզներում ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին, որը հավակնում է դառնալ ԱՄՆ նախագահ, վստահ հաղթանակ է տարել նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ, գրում են ամերիկյան ԶԼՄ-ները: Հեյլիի օգտին քվեարկել է ընտրողների ավելի քան 60 տոկոսը, Թրամփի օգտին՝ ավելի քան 30 տոկոսը։ Սա նրա առաջին հաղթանակն է փրայմերիզներում, բոլոր նախորդներում հաղթել Է Թրամփը։ Հանրապետական կուսակցությունը նախագահական ընտրություններում կառաջադրի երկու թեկնածու՝ Հեյլին և Թրամփը, մյուսները դուրս են եկել մրցավազքից: Նշենք, որ ԱՄՆ-ում ներկուսակցական ընտրություններն անցկացվում են փրայմերիզների և կոկուսների տեսքով: Փրայմերիզները կազմակերպում են նահանգի իշխանությունները, մինչդեռ կոկուսները ոչ պաշտոնական հանդիպումներ են, որոնք տեղի են ունենում կուսակցության անդամների նախաձեռնությամբ: |
«Նիկո՛լ, ժամանակն է՝ «խնդրես» Լենային, որ հեռանա»․ Ռոբերտ Հայրապետյան
1921:12Փաշինյանն իր ավերածություններով նպատակ ունի ամբողջապես զոմբիացնել հասարակությանը»․ Արամ Մանուկյան (տեսանյութ)
3320:54«Ես էս իդիոտ թեմայի վրա գրազ եմ եկել»․ Նաիրա Զոհրաբյան (լուսանկար)
4020:30«Հովիկ Աղազարյանը միաժամանակ երկու հորդորների ներքո տառապում է»․ Նարինե Մկրտչյան
5918:54«Ես մանդատ վայր դնելու մտադրություն չունեմ»․ Գեղամ Նազարյան
6718:42ԵԱՏՄ գագաթնաժողովը Հայաստանի խնդրանքով տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում
6318:18