#CNN-ը բացահայտել է՝ երբ ԱՄՆ-ը հավանություն կտա Ուկրաինային գումար ուղարկելուն
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայքլ Ջոնսոնը մարտ-ապրիլ ամիսներին կարող է քվեարկության դնել նոր բյուջեի մասին օրինագիծը, որը նախատեսում է Ուկրաինային 60 միլիարդ դոլար ուղարկել, գրում է CNN-ը՝ վկայակոչելով աղբյուրներին: «Մայքլ Ջոնսոնը հանդիպել է հանրապետականների հետ, որոնք առաջ են տանում նախագծի գաղափարը, որը ներառում է Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելը: Խոսնակը կոչ է արել լրամշակել նախագիծը, որպեսզի այն քվեարկության դրվի մարտ-ապրիլ ամիսներին»,- նշում է հեռուստաալիքը: Ըստ աղբյուրների՝ օրինագծի լրամշակմամբ զբաղվում է արտաքին գործերի պալատի նախագահ Մայքլ ՄքՔոլը: Սակայն, ինչպես նշում է հեռուստաալիքը, Ջոնսոնը ռիսկի է դիմում՝ այն քվեարկության դնելով, քանի որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները կարող են քվեարկել խոսնակի պաշտոնից նրա հեռացման օգտին: |
«Նիկո՛լ, ժամանակն է՝ «խնդրես» Լենային, որ հեռանա»․ Ռոբերտ Հայրապետյան
1921:12Փաշինյանն իր ավերածություններով նպատակ ունի ամբողջապես զոմբիացնել հասարակությանը»․ Արամ Մանուկյան (տեսանյութ)
3320:54«Ես էս իդիոտ թեմայի վրա գրազ եմ եկել»․ Նաիրա Զոհրաբյան (լուսանկար)
4020:30«Հովիկ Աղազարյանը միաժամանակ երկու հորդորների ներքո տառապում է»․ Նարինե Մկրտչյան
5918:54«Ես մանդատ վայր դնելու մտադրություն չունեմ»․ Գեղամ Նազարյան
6718:42ԵԱՏՄ գագաթնաժողովը Հայաստանի խնդրանքով տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում
6318:18