Երևան`   +20 °C
Այսօր`   Կիրակի, 08 սեպտեմբերի, 2024 թ.

Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են իրավիճակը Կովկասում ու Սիրիայում

462
Կիրակի, 03 մարտի, 2024 թ., 16:18
Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են իրավիճակը Կովկասում ու Սիրիայում

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անթալիայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է իրավիճակը Կովկասում, սևծովյան տարածաշրջանում ու Սիրիայում, գրում է РИА Новости-ն։
«Բացի երկկողմ համագործակցությունից, մենք քննարկել ենք տարածաշրջանային խնդիրներ, հնարավորություն ենք ունեցել քննարկելու Կովկասում խաղաղության գործընթացը (Հայաստանի և Ադրբեջանի միջև)։ Սիրիայի հարցով քննարկումը շատ ժամանակ է պահանջում, բայց մեզ հաջողվեց անդրադառնալ նաև այս հարցին․ պայմանավորվեցինք ավելի շատ ժամանակ հատկացնել թեմային»,- ասել է Ֆիդանը: