Երևան`   +25 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Պակիստանը նոր վարչապետ ունի

426
Կիրակի, 03 մարտի, 2024 թ., 13:48
Պակիստանը նոր վարչապետ ունի

Պակիստանի նոր վարչապետ է ընտրվել 72-ամյա Շեհբեզ Շարիֆը, հայտնում է Geo TV-ն։ «Շարիֆը վարչապետ է ընտրվել 201 ձայնով, Օմար Այուբը ստացել է ընդամենը 92 ձայն»,- հայտնել է խորհրդարանի նախագահ Այազ Սադիկը։

Շարիֆը ղեկավարել է Պակիստանի կոալիցիոն կառավարությունը 2022 թվականին, մինչ այդ զբաղեցրել նախարարի պաշտոն։ Նա առանցքային դեր է ունեցել ֆինանսական ճգնաժամը կանխելու գործում՝ Արժույթի միջազգային հիմնադրամի հետ գործարք կնքելով։