Երևան`   +7 °C
Այսօր`   Շաբաթ, 28 նոյեմբերի, 2026 թ.

Էրդողանն ու Ասադը կարող են հանդիպել Մոսկվայում

500
Շաբաթ, 02 մարտի, 2024 թ., 11:24
Էրդողանն ու Ասադը կարող են հանդիպել Մոսկվայում

Թուրքիայի և Սիրիայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Բաշար ալ-Ասադը մոտ ապագայում կարող են հանդիպել Մոսկվայում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի աջակցությամբ, գրում է РИА Новости-ն։ Վերջնական ժամկետը կորոշվի՝ ելնելով Պուտինի՝ Թուրքիա նախատեսվող այցից։
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Ասադը «դիտորղական կեցվածք» է ցուցաբերում Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում, սիրիական կողմից դրական մոտեցում չկա։