Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 17 մայիսի, 2024 թ.

Իրանում այսօր խորհրդարանական ընտրություններ են

1059
Ուրբաթ, 01 մարտի, 2024 թ., 10:48
Իրանում այսօր խորհրդարանական ընտրություններ են

Այսօր Իրանում տեղի կունենան միանգամից երկու պետական մարմինների՝ Խորհրդարանի և Փորձագետների խորհրդի ընտրություններ: Խորհրդարանը բաղկացած է 290 անդամից, որոնց ընտրում են չորս տարի ժամկետով։ Փորձագետների խորհուրդը բաղկացած է 88 անդամից, որոնք ընտրվում են ութ տարի ժամկետով:
Հարցումները ցույց են տալիս, որ իրանցիների հիմնական ցանկությունների թվում է տնտեսական առաջընթացի անհրաժեշտությունը։ Պաշտոնական տվյալներով՝ Իրանում գնաճի մակարդակը մոտենում է 50%-ի։
Իրանում ընտրելու իրավունք ունեն երկրի 87 մլն քաղաքացիներից ավելի քան 61 մլն-ը։