Ֆինլանդիան թույլ է տվել իր զենքով հարվածել Ռուսաստանին
![]() Ֆինլանդիան որևէ սահմանափակում չի դնում Կիևին տրամադրած ռազմական օգնության կիրառության հարցում, և Ուկրաինան դրանք կարող է օգտագործել նաև Ռուսաստանի տարածքում, գրում է ֆիննական Yle թերթը՝ վկայակոչելով խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի և երկրի պաշտպանության նախարարության ղեկավարությանը։ Հաղորդվում է, որ Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Անտի Հաքանենը հայտարարել է, որ զենքի կիրառման սահմանափակումները հիմնականում սահմանում են այն երկրները, որոնք Ուկրաինային հեռահար զենքի համակարգեր են տրամադրել։ Նախարարը հավելել է, որ Ֆինլանդիան իր դաշնակիցների հետ մշտապես քննարկում է զենքի տեսքով Ուկրաինային հասցվող օգնության սահմանափակումները։ Ֆինլանդիայի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Յուկկա Կոպրան նույնպես հաստատել է, որ Հելսինկին Կիևի վրա զենքի կիրառման սահմանափակումներ չի սահմանել, և «Ուկրաինան պետք է իրավունք ունենա օգտագործել այդ զենքերը Ռուսաստանի տարածքում գտնվող ռազմական թիրախների դեմ»։ Միևնույն ժամանակ, Կոպրայի տեղակալ, պատգամավոր Միկո Սավոլան նշել է, որ Ֆինլանդիայի կողմից Ուկրաինային տրամադրվող զենքի շառավիղը կարճ է։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգն ավելի վաղ Ռուսաստանի լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր առաջին անգամ հայտարարել էր, որ Ուկրաինան իրավունք ունի հարվածել «ռուսական ռազմական օբյեկտներին Ուկրաինայի սահմաններից դուրս»՝ միջազգային իրավունքի համաձայն։ |

«Ասիմետրիկ պայքարը Հայաստանի պարագայում ենթադրում է հենց պայքար քաղաքական տիրույթում». Հակոբ Բադալյան
66Երեկ, 23:48
«Եթե հաջողվի համաձայնության գալ, դա առաջին հերթին վերաբերվելու է «ազդեցության նոր գոտիների» գծմանը». Գարիկ Քեռյան
68Երեկ, 23:24
Նավթային բիծը մոտենում է ԱՄԷ-ի ափերին
125Երեկ, 23:18
«ԱԱԾ անունից մոլորեցրել են քաղաքացիներին և հափշտակել ավելի քան 1 մլրդ դրամ»․ ՔԿ (տեսանյութ)
101Երեկ, 22:54
Երևան-Կապան-Երևան թռիչքները ժամանակավորապես կդադարեցվեն
109Երեկ, 22:30
«Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ»․ ԱԱԾ
94Երեկ, 22:12
